Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն գոլի հեղինակ է դարձել Ավստրալիայի հետ ԱԱ-2022-ի մեկնարկային խաղում։
Այս գնդակը 23-ամյա Մբապեի համար դարձել է 5-րդն աշխարհի առաջնություններում։ Այս կերպ, նա դարձել է ամենաերիտասարդ ֆրանսիացին, որը գրանցել է այս ցուցանիշը։ Այս մասին հայտնում է Opta-ն։
Նշենք՝ 1958 թվականին Ժյուստ Ֆոնտենը 5 գոլ էր խփել հավաքականում՝ 24 տարեկանում։