«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերը պատրաստ են դիտարկել ակումբը վաճառելու տարբերակը, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, Գլեյզեր ընտանիքը, որոնք 17 տարի ղեկավարում են անգլիական ակումբը, ներդրումային ընկերություններին հանձնարարել են ուսումնասիրել գործընթացը, որը, հավանաբար, կներառի ակումբի լիարժեք կամ մասնակի վաճառքը։
Այս մասին պաշտոնական հայտարարությունը կարող է հրապարակվել մոտ ժամանակներս։
Հիշեցնենք՝ ՄՅՈՒ-ն երեկ հայտարարեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիրը խզելու մասին։
























































