Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի՝ Մեքսիկայի դեմ խաղի արդյունքը (0-0)։ Հարձակվողն այդ խաղում չի կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոցը․
«Հավասար խաղ էր։ Մյուս կողմից, ցավալի էր, քանի որ ես չկարողացա իրացնել 11-մետրանոցը։ Ցավալի է, բայց հիմա պետք է մտածենք հաջորդ խաղերի մասին։ Ինչպես տեսաք, ես փոխել եմ 11-մետրանոցներն իրացնելու իմ ոճը, բայց այսօր հաջողություն չունեցա։
Մենք շատ ենք աշխատում պաշտպանութոյունում, որպեսզի բարդացնենք մրցակցի կյանքը։ Երբեմն ուժերը չեն հերիքում,կամ անհրաժեշտ պահին չենք կարողանում ճիշտ որոշում կայացնել, կամ էլ՝ մեր ուժերին չենք հավատում։ Կարծում եմ՝ մեզ կօգնի նախորդ խաղի վերլուծությունը»,- Լևանդովսկու խոսքերն է փոխանցում Sport.pl-ը։
























































