«Լիոնի» և Արգենտինայի հավաքականի պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն խոսել է Լիոնել Մեսսիի և Դիեգո Մարադոնայի համեմատություններից։
«Ես Լեոյին մեծ խաղացող եմ համարում։ Մեծագո՞ւյնը պատմության մեջ։ Չգիտեմ, ես երբեք չեմ տեսել Մարադոնայի կամ Պելեի խաղը։
Ճիշտ է, որոշ մարդիկ ասում են, որ նա պիտի հաղթի աշխարհի առաջնությունը, որ հասնի Մարադոնայի մակարդակին։ Բայց շատ մեծ խաղացողներ կան, որոնք չեն հաղթել աշխարհի առաջնությունը, ինչպես օրինակ, Յոհան Կրոյֆը, դրա համար էլ ես դրան չեմ հավատում։
Հուսով եմ՝ կկարողանանք հաղթել աշխարհի առաջնությունն ու մեկընդմիշտ վերջ տալ այս խոսակցություններին»,- ասել է Տալյաֆիկոն։
























































