Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթին» մոտ է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ նոր պայմանագիր կնքելուն:
Ըստ աղբյուրի՝ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը:
«Առաջարկն արվել է մի քանի ամիս առաջ, իսկ հիմա գործարքը պետք է ավարտին հասցվի: Գվարդիոլան կզբաղվի նաև տրանսֆերային քաղաքականությամբ, պայմանագրերի և մի շարք այլ հարցերով»,- գրել է Ռոմանոն:
51-ամյա իսպանացի մասնագետը 2016 թվականից է աշխատում անգլիական ակումբում: Նրա գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» 11 տիտղոս է նվաճել:
























































