Կայացան NBA-ի կանոնավոր մրցաշրջանի մի քանի հանդիպումներ: Դրանցից մեկում «Լոս Անջելես Լեյքերսը» իր հարկի տակ հյուրընկալեց «Մեմֆիսին» և հաղթեց 117:105 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը կալիֆոռնիական թիմի հարձակվող Լեբրոն Ջեյմսն էր, ով վաստակեց 32 միավոր: 28 միավորով և 13 խափանումով դաբլ-դաբլի հեղինակ դարձավ «Լեյքերսի» առաջատարներից մյուսը՝ Էնթոնի Դևիսը:
«Սան Անտոնիո Սփերս»– «Յուտա Ջազ» 113։104
«Նյու Օռլեան»– «Պորտլանդ» 128։115
«Բոստոն»– «Մինեսոտա» 127։117
«Օկլահոմա»– «Դենվեր» 113։101
«Դալաս»– «Օռլանդո» 122։106
«Տորոնտո»– «Ֆենիքս» 118։101