Անգլիայի հավաքականի հարձակվող Բուկայո Սական ԱԱ-2022-ի 1-ին տուրում Իրանի նկատմամբ 6:2 հաշվով խոշոր հաշվով հաղթանակից հետո խոսել է հանդիպման մասին։ Հանդիպման մանրամասներն՝ այստեղ։
Հարձակվողը դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ անգլիացին, ով կարողացավ դուբլի հեղինակ դառնալ Աշխարհի առաջնությունում․
«Դա զարմանալի է, ես հպարտ եմ մեր թիմով: Սա յուրահատուկ օր է: Մենք պետք է լավ մեկնարկ ցույց տայինք, քանի որ մինչ մրցաշարը մենք լավագույն արդյունքները չէինք գրանցում, բայց ցույց տվեցինք, թե ինչի ենք ընդունակ»,- Սակայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Աշխարհի առաջնության երկրորդ տուրում Անգլիան կխաղա ԱՄՆ-ի հետ (նոյեմբերի 25):
























































