Անգլիայի հավաքականի վինգեր Բուկայո Սական երկու գնդակ ուղարկեց Իրանի դարպասը ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրում։
Ինչպես հաղորդում է MisterChip թվիթերյան էջը՝ Սական դարձավ Ֆրանց Բեկենբաուերից հետո ամենաերիտասարդ խաղացողը, որը դուբլի հեղինակ դարձավ աշխարհի առաջնության նորամուտի խաղում։
Գերմանացին 1966 թվականի մունդիալին, երբ 20 տարեկան 304 օրական էր, երկու անգամ գրավել էր Շվեյցարիայի դարպասը։
Սական դուբլի հեղինակ դարձավ 21 տարեկան 77 օրական հասակում։