Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ¼ եզրափակիչ:
Կաշվե ձեռնոցի հայ պատվիրակներից ¼ եզրափակիչում են 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը և 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը:
Եվս մեկ հաղթանակ և մեր մարզիկները կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:
Բացառությամբ Էրիկ Իսրայելյանի, մեր մյուս մարզիկներն այսօր անցկացնելու են ¼ եզրափակիչի իրենց մենամարտերը: