MMA-ի նախկին մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովը նշել է 2022 թվականին Կատարում կայանալիք Ֆուտբոլի Աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտներին։
«Կարծում եմ, որ Անգլիան շատ լավ հանդես կգա, և ես կնշեմ նաև Բրազիլիան և Նիդերլանդները:
Կան նաև Արգենտինան, Ֆրանսիան, Իսպանիան, Խորվաթիան, Բելգիան, Գերմանիան. սրանք բոլորը շատ լավ թիմեր են, բայց ես ընտրեցի երեք թիմ և տեսնենք, թե ինչպես կանցնի ամեն ինչ», – Խաբիբի խոսքերն է մեջբերում UFC-ի մամուլի ծառայությունը:
Կատարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին։