Երևանում անցկացվել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 14-րդ միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցել է Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի շուրջ 220 պատանի ըմբիշ:
Մրցապայքարում աչքի են ընկել ԵՕՀՊՄ քոլեջի մարզիկները՝ նվաճելով 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ:
Արմեն Պապիկյանը, Սամվել Գևորգյանն ու Ռազմիկ Եփրեմյանը դարձել են մրցաշարի հաղթողներ
Դավիթ Դավթյանն ու Տիգրան Բունիաթյանը զբաղեցրին 2-րդ հորիզոնականը, իսկ Հայկ Թանգյանն ու Արսեն Պապիկյանը գրավել են 3-րդ տեղը։
Մրցաշարի արդյունքներով կձևավորվի Հայաստանի պատանիների հավաքական թիմը: