Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է ֆուտբոլի մարզիչ աշխատելու դժվարությունների մասին։
«Դժվար է լինել մարզիչ: Նայեք Գվարդիոլային, նա ճաղատ է, որովհետև շատ է մտածում»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
Ֆուտբոլիստն առողջական խնդիրների պատճառով ավարտել է կարիերան 2021 թվականին։
Գվարդիոլայի օրոք նա խաղացել է 2016-ից 2021 թվականներին։ Նրանք միասին երեք անգամ դարձել են Պրեմիեր լիգայի չեմպիոն։
























































