ATP-ն հրապարակել է թենիսի տղամարդկանց վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը։
Սերբ Նովակ Ջոկովիչը Ամփոփիչ մրցաշարում տարած հաղթանակի շնորհիվ 8-րդ տեղից բարձրացել է 5-րդ հորիզոնական։
Առաջատարը շարունակում է մնալ իսպանացի Կարլոս Ալկարասը, երկրորդ տեղում Իսպանիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռաֆայել Նադալն է։ Լավագույն եռյակը եզրափակում է նորվեգացի Կասպեր Ռուդը։
ATP վարկանիշը նոյեմբերի 21-ի դրությամբ.
1․ Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 6820
2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 6020
3 (4). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 5820
4 (3). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – 5550
5 (8). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 4820
6 (6). Ֆելիքս Օժյե-Ալիասիմե (Կանադա) — 4195
7 (5). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 4065
8 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) — 3930
9 (9). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) – 3355
10 (11). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) – 2905
…
20 (20). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 1990