Էկվադորի ավագ Էններ Վալենսիան խփել է առաջին գոլը 2022 թվականի աշխարհի առաջնությունում՝ իրացնելով 11 մետրանոցը Կատարի դեմ խաղում:
Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնություններում անդրանիկ գոլը խփվեց 11 մետրանոցից։
Opta-ի փոխանցմամբ՝ այս 11 մետրանոցն առաջինն էր Էկվադորի համար աշխարհի առաջնություններում (11-րդ խաղում)։
Առաջին խաղակեսից հետո Էկվադորը հաղթում է 2։0 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել Էններ Վալենսիան։