«Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան հետաքրքրված է ՊՍԺ տեղափոխությամբ: Այս մասին հայտնում է Sport.fr պորտալը։
ՊՍԺ-ն հաջորդ տարի ցանկանում է ձեռք բերել Սալիբային. Ուիլյամն իր հերթին դեմ չէ Ֆրանսիա վերադառնալուն։
Նշենք, որ այս մրցաշրջանում Սալիբան դարձել է «Արսենալի» մեկնարկային կազմի խաղացող։ Պրեմիեր լիգայում նա անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 մլն եվրո։