«Չելսին» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով։ Այս մասին գրել է TeamTalk-ի լրագրող Քևին Պալմերը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբի սեփականատերերը հետաքրքրված են 37-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է Ռոնալդուի հետ պայմանագիրը խզելու գործընթացը՝ պորտուգալացու սկանդալային հարցազրույցի պատճառով։
Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։