Իսպանիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի երիտասարդական առաջնության հերթական մրցումային օրը Հայաստանը տոնել է երկու հաղթանակ, հայտնում է Հայաստանի Բռնքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նախ անչափ համառ պայքարում գերկամային հաղթանակ է տոնել 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը, ով պարտության է մատնել խորվաթ Գաբրիել Դեբանիսին։
Մեր մարզիկը զիջելով առաջին երկու ռաունդները` երրորդում հիանալի մենամարտ է անցկացրել ու նոկդաունի ենթարկելով մրցակցին՝ հաղթել է։
Տպավորիչ հաղթանակ է տոնել նաև 67 կգ քաշային Արես Հակոբյանը, ով գերազանցել է մեքսիկացի մրցակցին ու հաղթել 5։0 հաշվով։