«Մանչեսթեր Յունայթեդը» տպավորված է արգենտինացի 18-ամյա հարձակվող Ալեխանդրո Գարնաչոյի խաղով և պատրաստվում է նրան առաջարկել նոր աշխատանքային պայմանագիր։
Ինչպես հայտնի է դարձել Manchester Evening News-ին, «Յունայթեդի» ղեկավարությունը խոստումնալից ֆուտբոլիստին կառաջարկի տասն անգամ բարձրացնել աշխատավարձը։
Կողմերն արդեն մտել են բանակցային գործընթացի մեջ։ Հարկ է նշել, որ այս պահին Գարնաչոյի աշխատավարձը շաբաթական ընդամենը հինգ հազար ֆունտ է։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Ալեխանդրոն երեք հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։