«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը պատասխանել է Նյուրնբերգի ներկայացուցիչների՝ թիմ վերադառնալու խնդրանքին։
«Հաջորդ տարի դժվար կլինի իրականացնել, բայց ես միանշանակ պատկերացնում եմ, որ մի օր կվերադառնամ Նյուրնբերգ՝ ցանկացած կարգավիճակով։ Ես ակումբն ու քաղաքը կապում եմ անհավանական հրաշալի մարդկանց ու պահերի հետ»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում Bild-ը։
32-ամյա Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիին» է միացել 2016 թվականի ամռանը։ «Քաղաքայինների» կազմում անցկացրած 273 խաղում նրա հաշվին կա 51 գոլ և 35 գոլային փոխանցում։
Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին։