«Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Էրիկ Դայերը խոսել է ԱԱ-2022-ի մարզադաշտերում գարեջրի վաճառքի արգելքի մասին։
«Ես կցանկանայի մտածել, որ առաջին հերթին դուք կարող եք վայելել կյանքը ալկոհոլով կամ առանց դրա, դա ինձ համար կարևոր է: Անկախ դրանից, մենք պետք է խաղադաշտում այնպես խաղանք, որ ուրախացնենք երկրպագուներին։ Ես դա զգում եմ իմ յուրաքանչյուր ֆուտբոլային խաղում»,-Դայերի խոսքերն է փոխանցում Market Watch-ը:
Նոյեմբերի 18-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պաշտոնապես արգելեց 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտերում ալկոհոլային գարեջրի վաճառքը։