Գարի Լինեկերը խոսել է ֆուտբոլիստներին բարձր աշխատավարձերի համար քննադատելու մասին։
«Մարդիկ միշտ ասում են, որ ֆուտբոլիստներին չափազանց շատ են վճարում, բայց նրանք չեն խոսում կինոաստղերի, երգիչների, գոլֆիստների կամ «Ֆորմուլա 1»-ի ավտոարշավորդների մասին։
Կարծում եմ՝ այստեղ կա նրա էլեմենտը, որ այս աշխատավոր դասի տղաները իրենց կարգավիճակից մի փոքր բարձր են, նույնիսկ եթե դա անգիտակցաբար է ստացվում»,- ասել է Լինեկերը BBC-ի հետ զրույցում։
























































