«Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Խուլիան Ալվարեսը խոսել է իր թիմակից Լեո Մեսսիի մասին։
«Կարծում եմ՝ Մեսսին միշտ լավ մարզավիճակում է։ Նույնիսկ երբ դա այդպես չէ, նա դեռ լավագույնն է, քանի որ ունակ է շատ բաների: Սա զարմանալի է, բայց նա յուրահատուկ է։
Իհարկե, նրա ներկայությունը թիմում արտոնություն է, և ես ցանկանում եմ օգնել նրան և ամբողջ թիմին։ Նա թիմի մեծագույն առաջատարն է։ Նա հիանալի ելույթ ունեցավ Ամերիկայի գավաթի խաղարկությունում։
Լինելով թիմում՝ հասկանում ես, որ նա պարզապես լավ մարդ է և հիանալի ավագ»,- Ալվարեսի խոսքն է մեջբերել «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։
























































