Լրագրող Պիրս Մորգանն աջակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Պորտուգալացին Մորգանին տված հարցազրույցից հետո քննադատության էր ենթարկվել։
«Երբևէ Մեսսիին խնդրե՞լ են դաշտ մտնել հանդիպման ավարտից 3 րոպե առաջ, երբ իր թիմը հաղթում է 2։0 հաշվով։ Կամ Պելեին, Մարադոնային, Զիդանին, Կրոյֆին, Բերգկամպին․․․»,- գրել է լրագրողն իր թվիթերյան էջում։
Ռոնալդուն «Տոտենհեմի» հետ խաղում հրաժարվել էր դուրս գալ փոխարինման 87-րդ րոպեին և հեռացել հանդերձարան։