«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին Վան դեր Սարը խոսել է ՄՅՈւ-ի սպորտային տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հավանականության մասին։ 52-ամյա հոլանդացին 2016 թվականից զբաղեցնում է «Այաքսի» գործադիր տնօրենի պաշտոնը։
«Ես վերջերս եմ երկարաձգել պայմանագրիս ժամկետն «Այաքսի» հետ ևս 3 տարով։ Այստեղ աշխատում եմ արդեն 10 տարի, ինձ դուր է գալիս ապրել Ամստերդամում և ես սիրում եմ «Այաքսը»։
Կտեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- Էդվին վան դեր Սարի խոսքն է մեջբերել The Athletic-ը։