«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը զրույց է ունեցել ակումբի ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տրանսֆերը, հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացի մասնագետը խնդրել է իմանալ՝ հնարավո՞ր է Մբապեին ձեռք բերել արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Մարզիչը ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումներից առաջ։
Միաժամանակ, «Լիվերպուլի» ղեկավարությունը կարծում է, որ Մբապեին տրանսֆերը գնելու շանսեր դեռ չկան։