Փիրս Մորգանը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։ Մորգանն ավելի վաղ հարցազրույց էր վերցրել Կրիշտիանու Ռոնալդուից, որում ֆուտբոլիստը քննադատել էր ակումբին և «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչին։
The Times-ի լրագրող Հենրի Ուինթերը հավանություն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտարարությանը՝ Քրիշտիանու Ռոնալդուի դեմ պատասխան ձեռնարկված քայլերի մասին՝ գրելով, որ «Ռոնալդուն փորձել է ոչնչացնել հիանալի մազրչին և մեծ ակումբին, բայց արդյունքում ոչնչացրել է իր հեղինակությունը «Յունայթեդում»:
«Հիանալի մարզի՞չ.․․․ Տեն Հագը ոչինչ չի հաղթել Նիդերլանդներից դուրս: Նա նույնիսկ մոտ չէ «հիանալի» լինելուն՝ ի տարբերություն Ռոնալդուի, ով աշխատել է շատ մեծ մարզիչների հետ»,- գրել է Մորգանը՝ ի պատասխան Ուինթերի թվիթին։
Հիշեցնենք, որ Տեն Հագը նախկինում մարզել է մի շարք ակումբներ Նիդերլանդներում, այդ թվում՝ «Այաքսը», որի հետ նա 6 տիտղոս է նվաճել:
























































