Աշխարհի նախկին առաջին ռակետ Դանիլ Մեդվեդևն ավարտեց իր ելույթները Թուրինում ընթացող ATP Ամփոփիչ մրցաշարում Նովակ Ջոկովիչից կրած պարտությամբ։
Սերբ թենիսիստը երեք սեթում հաղթել է Մեդվեդևին։ 3 ժամ 9 րոպե տեւած հանդիպումն ավարտվել է 6:3, 6:7 (5:7), 7:6 (7:2) հաշվով՝ հօգուտ «Մեծ սաղավարտի» 21-ակի հաղթողի։
Այսպիսով, այս խմբում առաջին տեղից ժամանակից շուտ կիսաեզրափակիչ դուրս եկած Ջոկովիչը հաղթեց խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներում։
Մեդվեդևն ավարտեց իր ելույթը տարվա Ամփոփիչ մրցաշարում՝ պարտվելով բոլոր երեք խաղերում և խմբում զբաղեցնելով վերջին տեղը։