Հոլանդացի պաշտպան Դենզել Դումֆրիսը, ով հանդես է գալիս Միլանի «Ինտերում», կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Ինչպես տեղեկացնում է Goal պորտալը, նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում առաջնության ներկայիս առաջատար Լոնդոնի «Արսենալը»։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է Դենզելի համար վճարել մոտ 35 մլն եվրո։
Նիդերլանդացի ֆուտբոլիստը «ներաձուրիի» կազմում է 2021 թվականի օգոստոսից: Նրա աշխատանքային պայմանագիրը միլանյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։ Ընթացիկ մրցաշրջանում Դենզելը Սերիա Ա-ում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
«Արսենալը» ևս մեկ տրանսֆերային նպատակ ունի։ Ինչպես հայտնի է դարձել Footmercato-ին, «Արսենալի» դիտակետում է «Թուլուզի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆարես Շայբին։ Անգլիական ակումբի սկաուտները դիտել են ալժիրցու խաղը Լիգա 1-ի վերջին հանդիպմումների ժամանակ։
























































