«Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը բարձր է գնահատել Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի հեռանկարները։
«Ես Ֆիլի տաղանդի երկրպագուն եմ: Նա անհավանական խաղացող է: Եթե Անգլիայում կա ֆուտբոլիստ, որն ունակ է նվաճել «Ոսկե գնդակը», ապա դա Ֆոդենն է»,- Օուենին է մեջբերում Անգլիայի հավաքականի մամուլի ծառայությունը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է յոթ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Ֆոդենի տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 մլն եվրո։ Նրա պայմանագիրը «Քաղաքաբնակների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: