«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հայտարարություն է տարածել սկանդալային հարցազրույցի վերաբերյալ, որը հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տվել է լրագրող Փիրս Մորգանին։
Ռոնալդուն այդ հարցազրույցի ժամանակ բացասաբար է խոսել ակումբի սեփականատերերի, ղեկավարության, գլխավոր մարզչի, ինչպես նաև նախկին ու ներկա թիմակիցների մասին։
«Այսօր առավոտյան «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Կրիշտիանու Ռոնալդուի՝ վերջերս տված հարցազրույցի։
Մենք այլևս մեկնաբանություններ չենք տա, քանի դեռ այս գործընթացը չի ավարտվել»,- ասվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հայտարարությունում:
























































