Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը, ով Լոնդոնի «Չելսիից» բաժանվելուց հետո գտնվում է գործազուրկի կարգավիճակում, որոշել է կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակները։
Ըստ 4-4-2 պորտալի՝ մարզիչը երեք տարբերակ է առանձնացրել․ Տուխելը հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի», կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնելու տարբերակներով։
Ավելի վաղ Թոմասի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել նաև Մադրիդի «Ատլետիկոն», որտեղ մտածում են արգենտինացի Դիեգո Սիմեոնեից բաժանվելու մասին։
«Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից Տուխելի հեռացման մասին հայտարարվել է սեպտեմբերին: Նա հայտնի է նաև ֆրանսիական ՊՍԺ-ում, Դորտմունդի «Բորուսիայում» և Բունդեսլիգայի մի շարք այլ ակումբներում իր աշխատանքով։