Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ 44-ամյա Էդուն նշանակվել է «Արսենալի» մարզական տնօրեն, հայտնում է լոնդոնցիների մամուլի ծառայությունը։
Այս պաշտոնն առաջին անգամ է հայտնվել ակումբի համակարգում։
2019 թվականի ամռանը Էդուն դարձավ նաև լոնդոնյան ակումբի պատմության մեջ առաջին տեխնիկական տնօրենը։
Որպես ֆուտբոլիստ Էդուն «Արսենալի» կազմում հանդես է եկել 2001-2005 թվականներին։ Նա խաղացել է նաև «Կորինտիանսում» և «Վալենսիայում»: