Պոլ Պոգբայի գործակալ Ռաֆայելա Պիմենտան հայտնել է իր մտքերը ֆրանսիացի և «Յուվենտուսի» կիսապաշտպանի խաղադաշտ վերադառնալու վերաբերյալ։
Ծնկի վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը բաց կթողնի Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությունը, որը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։
«Պոլը անհանգստացած է Ֆրանսիայի հավաքականի հետ Կատարում չխաղալու համար, բայց նա գիտի, թե ինչ անել հետո: Նա ցանկանում է խաղալ, որպեսզի «Յուվենտուսին» տա այն, ինչին արժանի է»,- Պիմենտի խոսքերն է մեջբերում Football-italia.net-ը։
Պոգբան «Յուվենտուս» է տեղափոխվել այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդից» անվճար տրանսֆերով: Նրա պայմանագիրը թուրինցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: