«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ ուրախ կլինի Պրեմիեր լիգայում «Արսենալի» հաղթանակով։
«Առաջին հերթին ես ցանկանում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթի, իսկ եթե ոչ, ապա «Արսենալն» այն թիմն է, որի խաղը ես սիրում եմ դիտել: Ինձ դուր է գալիս թիմը։ Ինձ դուր է գալիս մարզիչը: Կարծում եմ՝ նրանք լավ թիմ ունեն։ Եվ եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չհաղթի Պրեմիեր լիգան, ես ուրախ կլինեմ, եթե հաղթի «Արսենալը», — ասել է Ռոնալդուն բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում։
14 խաղից հետո «Արսենալը» 37 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով հինգերորդն է։
























































