«Տոտենհեմի» և ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է Անգլիայի հավաքականը գլխավորելու պատրաստակամության մասին, եթե Գարեթ Սաութգեյթը հեռանա զբաղեցրած պաշտոնից։
«Իհարկե, իմ հարաբերություններն Անգլիայի հետ միշտ լավ են եղել։ Մենք գերազանց հարաբերություններ ունենք ֆուտբոլային ակադեմիաների հետ, փորձում ենք զարգացնել երիտասարդ խաղացողներին ազգային թիմի համար։ Ես ինձ այստեղ շատ հարմարավետ եմ զգում։ Երբեք չես իմանա, ինչ կարող է տեղի ունենալ։ Ես բաց եմ ամեն ինչի համար»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում The Athletic-ը։
Գարեթ Սաութգեյթի պայմանագիրն Անգլիայի հավաքականի հետ ավարտվում է 2026 թվականին, բայց ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մարզիչն ԱԱ-ից հետո հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։
























































