«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պատմել է, թե ինչ տիտղոսներ է ցանկանում նվաճել անգլիական ակումբի հետ։
«Ցանկանում եմ հաղթել ամենակարեւոր մրցաշարերում: Ինձ բախտ է վիճակվել լինել մի քանի եզրափակչում իմ ակումբի հետ և նվաճել որոշ գավաթներ, բայց ես դեռ ցանկանում եմ նվաճել ամենամեծ գավաթները՝ ես ցանկանում եմ հաղթել Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան: Եթե մենք միայն կենտրոնանանք մեր վրա և ամեն խաղում լավագույնս ցուցադրենք, ապա կունենանք ավելի շատ հաղթանակներ, քան պարտություններ կամ ոչ-ոքիներ»,-ասել է Ռեշֆորդը:
Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա անգլիացին «կարմիր սատանաների» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
























































