«Լիվերպուլը» կարող է նոր պայմանագիր կնքել կիսապաշտպան Կերտիս Ջոնսի հետ, հայտնում է The Times-ը:
Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հավատում է ֆուտբոլիստին ու ակումբը պատրաստ է նրան պայմանագիր առաջարկել բարելավված պայմաններով։
Ջոնսը Լիվերպուլի սան է։ 21-ամյա անգլիացու գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Ջոնսն այս մրցաշրջանում վնասվածքի պատճառով ընդամենը 7 հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» կազմում և դեռ գոլ չի խփել:
























































