ՄՅՈՒ-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է՝ ինչպես է վերաբերվում մամուլում ու սոցցանցերում քննադատություններին։
«Ես արդեն 37 տարեկան եմ։ Շատ բան եմ սովորել, շատ բան հասկացել։
Եվ գիտեմ, որ շատ մարդիկ են սպասում քո սխալին։ Սպասում են՝ երբ կարող են քեզ վիրավորել։ Ճշմարտությունն այն է, որ շատերը չեն սիրում ուրիշի հաջողությունը։
Այդ մարդիկ միայն նեգատիվ են փնտրում։ Եվ խոսքը միայն իմ մասին չէ, նաև՝ ընտանիքիս։ Նման վերաբերմունքը ես չեմ կարող հասկանալ ու ընդունել։
Դրա համար էլ ես գրեթե չեմ կարդում լրատվամիջոցների գրածները։ Ինձ համար դա աղբ է, որովհետև այնտեղ անընդհատ սուտ է հայտնվում»,- ասել է Ռոնալդուն Պիրս Մորգանին տված հարցազրույցում։
























































