ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստների՝ ֆուտբոլի հանդեպ վերաբերմունքից։
«Դա բոլոր լիգաների խնդիրն է։ Ներկայիս երիտասարդությունը տարբերվում է իմ սերնդից։ Բայց չեմ կարող մեղադրել․ կյանքն առաջ է շարժվում և ամեն ինչ փոխվում ու զարգանում է։
Նրանք այլ տեխնոլոգիաներով են ծանրաբեռնված։ Նրանց համար չափազանց շատ գրավիչ գործոններ կան։ Կարևորը, որ նրանք լսել չգիտեն։ Մի ականջից մտնում է, մյուսից դուրս գալիս։ Ցավոք, ֆուտբոլը նրանց արդեն այնքան էլ չի հետաքրքրում, ինչպես առաջ»,-ասել է Ռոնալդուն Պիրս Մորգանի հետ զրույցում։
Ռոնալդուի պայմանագիրն ՄՅՈՒ-ի հետ ուժի մեջ է մինչև 2023-ի ամառ։