Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Փիրս Մորգանի հետ հարցազրույցի ժամանակ պատմել է, թե ինչպես է ընտրություն կատարել «Ման․Յունայթեդի» և «Ման․Սիթիի» միջև։
— Որքա՞ն մոտ էիք «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:
— Անկեղծ ասած, բավականին մոտ: Գվարդիոլան ասել է, որ ակումբն ակտիվորեն փորձում է ինձ հետ պայմանագիր կնքել։ Բայց ինչպես գիտեք, «Մանչեսթեր Յունայթեդում» ես որոշակի պատմություն ունեմ, ակումբն իմ սրտում է: Եվ, իհարկե, սըր Ալեքս Ֆերգյուսոնը խաղաց իր դերը։
Իհարկե, զարմացա, բայց հստակ որոշում կայացրի։ Սիրտն ինձ հստակ ասաց, թե ինչ պետք է անեմ։ Չեմ ափսոսում կայացրած որոշմանս համար։
Ֆերգյուսոնի դերը առանցքային էր այս հարցում։ Ես խոսեցի նրա հետ, և նա ասաց. «Քո տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» աներևակայելի է։ Եվ ես ասացի. «Լավ», — ասել է Ռոնալդուն Փիրս Մորգանին տված հարցազրույցում: