Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ վիզա է ստացել 2023 թվականի Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցելու համար։
«Երեկ ես շատ ուրախացա՝ լսելով վիզա ստանալու մասին լուրերը», — ասել է Ջոկովիչը Reuters-ին:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարին Ջոկովիչը մեկնել էր Ավստրալիա՝ մասնակցելու «Մեծ սաղավարտի» մրցաշարին։
Հունվարի 5-ին նրան չէին թողել հատել Ավստրալիայի սահմանը, քանի որ նա չի կարողացել փաստաթղթեր տրամադրել կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու համար, որն այն ժամանակ պարտադիր էր Ավստրալիա մուտք գործող օտարերկրացիների համար։ Դատավարությունից հետո մարզիկի մուտքի արտոնագիրը չեղարկվել էր։