Մեծ Բրիտանիան և Իռլանդիան նախնական հայտ են ներկայացրել 2028 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու համար։ Տեղեկությունը տեղադրված է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում։
Հայտը ներառում է 14 մարզադաշտ հետևյալ քաղաքներից՝ Բիրմինգհեմ, Լիվերպուլ, Լոնդոն, Մանչեսթեր, Նյուքասլ, Սանդերլենդ, Դուբլին, Բելֆաստ, Գլազգո, Քարդիֆ։
Ընդ որում, վերջնական հայտում կընդգրկվի ընդամենը տասը մարզադաշտ։ Նրանք կընտրվեն հաջորդ տարվա սկզբին նախատեսված խորհրդակցություններից հետո:
Հավելենք, որ Եվրոպայի առաջիկա առաջնությունը կանցկացվի 2024 թվականին Գերմանիայում։