Թուրինում կայացել է Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի հանդիպում, որում նորվեգացի Կասպեր Ռուդը հաղթել է ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։
Հանդիպումը տևել է 2 ժամ 14 րոպե և ավարտվել նորվեգացու հաղթանակով երեք սեթում՝ 6:3 4:6, 7:6 (8:6) հաշվով։
Այս հաղթանակի շնորհիվ Ռուդը ժամանակից շուտ դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ՝ քառյակում գրավելով առաջին տեղը (2 միավոր երկու խաղում)։
Ֆրիցը երկրորդն է Կանադայի ներկայացուցիչ Ֆելիքս Օժիե-Ալիասիմեի հետ (1), իսկ իսպանացի Ռաֆայել Նադալը հետագա պայքարից դուրս մնաց (0 միավոր 2 խաղից հետո):