ԱՄՆ-ում կայացել է NBA-ի կանոնավոր առաջնության հանդիպումը, որում Դալլասը սեփական հարկի տակ ընդունել էր Լոս Անջելես Քլիփերսին։
Հանդիպումն ավարտվել է Մավերիքսի հաղթանակով՝ 103:101 (30:15, 24:17, 15:33, 34:36) հաշվով։ Հաղթողների կազմում լավագույնը Լուկա Դոնչիչն էր, ով դարձավ դաբլ-դաբլի հեղինակ (35 միավոր, 11 անդրադարձ):
Խաղային օրվա մեկ այլ խաղում Նյու Օրլեանը սեփական հարկի տակ ուժեղ է գտնվել Մեմֆիսից (113:102):
Այլ արդյունքներ․
Սակրամենտո Քինգս – Բրուքլին Նեթս – 153:121 (36:30, 37:24, 42:28, 38:39)
Պորտլենդ – Սան Անտոնիո – 117:110 (30:29, 32:27, 31:33, 24:21)
Յուտա Ջազ – Նյու Յորք Նիքս – 111:118 (27:23, 31:38, 27:22, 26:35)