Անգլիայի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը աջակցում է Կրիշտիանու Ռոնալդուին պորտուգալացու և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև կոնֆլիկտի ֆոնին, հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բեքհեմն անհարգալից է անվանել «կարմիր սատանաների» վերաբերմունքը Ռոնալդուի նկատմամբ։ Նա նաև դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի» որոշ նախկին խաղացողներից, որոնք հրապարակավ քննադատում են Կրիշտիանուին։
Եթե Ռոնալդուն հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», Բեքհեմը պատրաստ է խաղացողին հրավիրել իր ակումբ՝ ամերիկյան «Ինտեր Մայամի»։
Հիշեցնենք, որ վերջերս Ռոնալդուն հարցազրույց է տվել, որտեղ բացասական կերպով խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության և մարզչական շտաբի մասին։
























































