«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն կարող է փոխել ակումբային գրանցումը․ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմը»։
Ինչպես հայտնում է Calciomercatoweb-ը, լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անձամբ է հանդես գալիս խաղացողի տրանսֆերը ձեռք բերելու օգտին: Թիմի մարզիչը ցանկանում է, որ Ջեկոն դառնա հարձակվող Հարի Քեյնի փոխարինողը:
Ավելի վաղ Ջեկոն ասել էր, որ կցանկանար շարունակել ելույթները միլանյան ակումբում, քանի որ ներկայիս թիմում իրեն ամեն ինչ դուր է գալիս։
Այս մրցաշրջանում 36-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ջեկոյի պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի վերջին։
























































