«Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում: Իսպանական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց անգլիական թիմին զիջել Ֆրանկ Կեսյեին, հայտնում է Calciomercatoweb-ը:
24-ամյա Դուգլաս Լուիսը բիրմինգեմյան ակումբում է 2019 թվականից։ Նախկինում նա եղել է «Մանչեսթեր Սիթիի», «Ժիրոնայի» և «Վասկո դա Գամայի» ֆուտբոլիստ։ Ընթացիկ մրցաշրջանում Լուիսը բոլոր մրցաշարերում 16 խաղում դարձել է 2-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
25-ամյա Կեսյեն ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Բարսելոնային» 2022 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում Կեսյեն 13 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։
























































