«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ստիպված կլինի դեկտեմբերին լքել Անգլիան, քանի որ ավարտվում է նրա աշխատանքային վիզայի ժամկետը։ Սակայն, ինչպես հաղորդում է The Telegraph-ը՝ մարզչական շտաբի երկու նախկին աշխատակից՝ Ժոլտ Լոուն ու Բենժամին Ուեբերը, կարող են մնալ, քանի որ սեփական ցանկությամբ մեկնել են արձակուրդ։
Տուխելի համար Մեծ Բրիտանիայում մնալու միակ տարբերակը գլխավոր մարզչի աշխատանք գտնելն է։ Սակայն ավելի վաղ Տուխելը ԱՊԼ ակումբների մի քանի առաջարկ մերժել է։ Տարբեր աղբյուրներ հայտնում էին, որ գերմանացի մասնագետը կարող էր գլխավորել Անգլիայի հավաքականը, երբ ներկայիս գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հեռանար։ Բայց դա ԱԱ-2022-ի ավարտից շուտ չի լինի։
Հիշեցնենք՝ Տուխելը «Չելսիից» հեռացվել է սեպտեմբերի 7-ին։
























































