«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարություն է տարածել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ վիճահարույց հարցազրույցից հետո:
Պորտուգալացին զրուցել է բրիտանացի լրագրող Փիրս Մորգանի հետ և քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը, գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին և նույնիսկ ակումբի լեգենդ Ուեյն Ռունիին։
«Մանչեսթեր Յունայթեդը» տեսել է Կրիշտիանու Ռոնալդուի հարցազրույցը մամուլում:
Պատասխանի մասին ակումբը կմտածի բոլոր փաստերը պարզելուց հետո։
Մենք կենտրոնացած ենք մրցաշրջանի երկրորդ կեսին պատրաստվելու և խաղացողների, մարզչի, անձնակազմի և երկրպագուների միջև հավատ և միասնություն պահպանելու վրա»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:
























































