«Բուդո Գլիմտի» ռուս դարպասապահ Նիկիտա Հայկինը կարող է ազատ գործակալի կարգավիճակով կարող է տեղափոխվել «Էվերթոն»։ Այս մասին տեղեկացնում է Sport24-ը։ Նշվում է, որ դարպասապահի ծառայություններով հետաքրքրվում է թիմի մարզիչ Ֆրենկ Լեմպարդը։
«Նիկիտա Հայկինը ժամանակ է անցկացրել Լոնդոնում ու շփվել Ֆրենկ Լեմպարդի հետ դեռ այն ժամանակ, երբ մասնագետը գլխավորում էր «Չելսի»։ Հիմա անգլիացին ուզում է դարպասապահին անվճար ձեռք բերել «Էվերթոնի» համար»,- նշել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
27-ամյա դարպասապահի պայմանագիրը նորվեգական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022-ի դեկտեմբեր։
























































